ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրին: Այն վերաբերում է Հայաստանի ողջ տարածքում աղբահանության խնդրին:
Վարչապետը դիմեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և նշեց, «Պարոն Գասպարյան, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումները…, ոնց պատկերացնում են… բռնում ենք, ասում ենք՝ լսի, հավաքի՝ գնա»:
Վլադիմիր Գասպարյանն էլ արձագանքեց. «Այստեղ ամենակարևոր խնդիրն առաջին մասն է: Որտեղ հիմա կեղտոտ է, պետք է միանգամից սկսվի այդ աշխատանքները: Եթե պետք է օժանդակենք, բայց մաքրեն, որովհետև ոստիկանին դժվար կլինի, երբ բերում է, մեքենայի թափքը բացում է, աղբը թափում է «տրասայի» վրա, մոտենա, ասի, որ դուք տուգանվում եք կամ և այլն, և այլն», – հակադարձեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: