ՖՈՏՈ. Աշխարհի թոփ-10 ամենաշքեղ և թանկ հասարակաց տները. որ երկրներում է մարմնավաճառությունն օրինականացված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ տարբեր երկրների իշխանությունները պայքարեն մարմնավաճառության դեմ, այդուհանդերձ  պատմությունը վկայում է, որ վերացնել հնագույն մասնագիտությունը չի ստացվում: Ի վերջո, շատերը որոշել են սկզբունքորեն վարվել. եթե չես կարողանում հաղթել թշնամուն, իշխիր նրան:

Այն երկրներում, որտես մարմնավաճառությունն օրինականացված է, հասարակաց տների սեփականատերերը սկսել են պայքարել հաճախորդների համար՝ նրանց գրավելով նոր ծառայություններով: «ОФИГЕННО»-ն ներկայացնում է ամենաշքեղ հասարակաց տները:

Ginza Club. Սիդնեյ, Ավստրալիա

Ավստրալիայում մարմնավաճառությունն օրինականացված է, այդ պատճառով հասարակաց տներ կան ցանկացած ճաշակին համապատասխան: Ամենաշքեղը համարվում է Ginza Club հասարակաց տունը: «Ադամանդե ծառայության» մեկ ժամվա գինը սկսում է 320 դոլարից և կախված հաճախորդի ցանկություններից՝ կարող է բազմապատկվել մի քանի անգամ:

Utopia. Բանգկոկ, Թայլանդ

Бангкок, Таиланд
«Ուտոպիան» հանդիսանում է Թայլանդի ամենահայտնի հասարակաց տներից մեկը: Եվ թեկուզ հաճախորդներին շփոթության չի մատնում մինիմալիստական դիզայնը, սակայն ծառայությունների որակն այստեղ բարձրակարգ է:

Bernds Sauna Club. Հեննեֆ, Գերմանիա

Այս հաստատությունում նաև սաունա կա: Դրանից բացի հաճախորդները կարող են օգտվել հաստատության բոլոր հաճույքներից: Հոգնելով սեռական հարաբերություններից՝ հաճախորդը կարող է ստրիպտիզ նայել, լողավազանից օգտվել…

Nana Entertainment Plaza. Բանգկոկ, Թաիլանդ

Եվ կրկին Թաիլանդ: Nana Entertainment Plaza իզուր չէ, որ համարվում է Բանգկոկի շքեղ հասարակաց տունը: Սա մի ամբողջ զվարճանքի կենտրոն է:

Mustang Ranch Resort. Նևադա, ԱՄՆ

Օրինականացված հասարակաց տունը ամենաթանկարժեքներից մեկն է Ամերիկայում: Տեսքով այն հյուրանոց է հիշեցնում, սակայն հաճախորդն այստեղ վճարում է ոչ թե սենյակի համար, այլ աղջկա, որը նրան կուղեկցի հաստատությունով:

Sheri’s ranch. Նևադա, ԱՄՆ

«Ռանչո Շերին» շքեղ հասարակաց տուն է և իր մեջ ունի մի ամբողջ սպա-ծառայությունների և մերսումների փաթեթ: Իսկ նրանց համար, ովքեր այստեղ առաջին անգամ են ընկնում, անգամ ճանաչողական էքսկուրսիա են կազմակերպում տարածով:

Club LV. Ամստերդամ, Նիդերլանդներ

Club LV-ը ամենահայտնի ուղեկցորդ ծառայություններից մեկն է Ամստերդամում: Պատվիրելու համար հաճախորդը կարող է միայն զանգահարել, և մի քանի րոպե անց մարմնավաճառները կթակեն դուռը:

Lush. Մարկուլա, Ավստրալիա

Ավստրալական այս հասարակաց տունը հայտնի է նրանով, որ կանանց զուգահեռ սեքս-ծառայություններ են մատուցում նաև տղամարդիկ: Հանգստի մեկ ժամը կարժենա 350 ավստրալական դոլար:

Paradise. Շտուտգարտ, Գերմանիա

Paradise այնքան հանրահայտ է դարձել, որ դրա մասնաճյուղերը ժամանակի ընթացքում սկսել են բացվել նաև երկրի այլ մասերում:

Cafe Millenium. Սան-Պաուլո, Բրազիլիա

Հաստատության անվանումը խաբուսիկ է, սա ամենևին էլ սրճարան չէ, այլ ժամանակակից զվարճանքի կենտրոն կայացած հաճախորդների համար: Այստեղ կան պարահրապարակներ, ակումբներ, սեքս-շոփեր, և, իհարկե, համարներ, որտեղ կարելի է առանձնանալ մարմնավաճառների հետ: Գիշերվա ընթացքում հաճախորդի շուրջ հարյուրավոր աղջիկներ են լինում` նրան գրավելու հույսով:

Իսկ ինչպե՞ս եք Դուք վերաբերվում մարմնավաճառությանը: Արժե՞ արդյոք օրինականացնել այն:




Լրահոս