Երևանցի լինելով` կարևոր եմ համարում ներդրումս ունենալ: Ունեմ հստակ պատկերացում, որ քաղաքական փոփոխությունների կարիք կա: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայկ Պետրոսյանը, ով հանդիսանում է «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու:
«Իմ առաջադրվելը դարձել է բնական պրոցես: Իսկ ինչու այս կուսակցության հետ, քանի որ մենք հանդիպում ունեցանք Զարուհի Փոստանջյանի հետ, քննարկեցինք ընդհանուր աշխարհայացքը: Կարճ զրույցից պարզ դարձավ, որ ընդհանուր առմամբ մենք ունենք նույն պատկերացումները»,- նշեց նա:
Հավելենք, որ Հայկ Պետրոսյանը եղել է նաև «Միասնություն» շարժման խորհրդի անդամ, իսկ այս խորհրդարանական ընտրություններին էլ սատարել է «Ելք» դաշինքի երկու թեկնածուների:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան