ՖՈՏՈ. Հայազգի խոշոր գործարար Ալեքսանդր Բաղիրյանը սպանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 19-ին Մոսկվայի հարավում առևտրի կենտրոններից մեկում սպանվել է հայազգի խոշոր գործարար, «Ինպրոմսերվիս» ընկերության սեփականատեր Ալեքսանդր Բաղիրյանը: Նա մահացու վիրավորում է ստացել իր գրասենյակի մոտակայքում:

«Ժամը 21.00-ի սահմաններում 61-ամյա Բաղիրյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես կենտրոնից, երբ կրակոցներ են հնչել: Նրա ուղղությամբ առնվազն 5 փամփուշտ է արձակվել: Ընդ որում, կրակ է բացել նրա նախկին գործընկերը»,-հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:

Վիրավորում ստացած գործարարին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա որոշ ժամանակ անց մահացել է: Բաղիրյանի ուղղությամբ կրակ բացած անձը ձերբակալվել է:

Տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» և «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով:




Լրահոս