Ապրիլի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 3-ամյա ծանր հիվանդ Ժենյա Եզեկյանի ընտանիքին քաղաքացիություն շնորհելու մասին, փոխանցում է Rusarminfo-ն:
Երեխան 2014թ. Ուկրաինայի մարտական գործողությունների գոտուց տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ:
«Որոշում եմ ընդունել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն շնորհել հետևյալ անձանց. Եզեկյան Վիկտորիա Վլադիմիրի (ծնված 1973թ. հուլիսի 24-ին Ուկրաինայում)՝ որդու՝ Եվգենիի հետ՝ ծնված Ուկրաինայում 2013թ. սեպտեմբերի 27-ին: Եզեկյան Իրինա Միխայիլի ` ծնված Ուկրաինայում 1997թ. հունիսի 10-ին (ընտանիքի ավագ դուստրը), Եզեկյան Միխայիլ Երվանդի՝ ծնված 1974թ. հունիսի 23-ին Սմոլենսկի շրջանում»,- ասվում է փաստաթղթում: