Quinnipiac-ի հարցման համաձայն՝ ամերիկացիների մեծ մասը հավանություն չի տալիս Սպիտակ տանը Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների դերին, գրում է CNN-ը:
Հաղորդվում է, որ հարցվածների 53%-ը հայտարարել է, որ Սպիտակ տանը խորհրդատուի դերը հարմար չէ Իվանկայի համար: 36%-ը հավանություն է տալիս նրա նշանակությանը:
Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, Թրամփի ադմինիստրացիայում ղեկավարում է ամերիկյան նորարարությունների կառավարման բաժինը: Նրա գործունեությունից դժգոհ է 53%-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ կոնգրեսում ցանկանում են Քուշներին զրկել գաղտնի տվյալների նկատմամբ հասանելիությունը: