Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, թե ինչ ցուցմունք են տվել «Ելք» դաշինքի անդամները իրավապահներին:
«Ելք» դաշինքի շտաբի պետ Հայկ Սարգսյանը ՀՀ քննչական կոմիտեում ցուցմունք է տվել այն մասին, որ մարտի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, 9 հոգով գտնվել են Մալաթիա վարչական շրջանի Անդրանիկի 53 շենքում եւ «Ելք» դաշինքի թռուցիկներն են բաժանել: Երբ որոշել են հեռանալ բակից, նկատել են, որ մեքենայի ամրացված դրոշը չկա, եւ հետաքրքրվել են, թե ով է տարել: Բակում հավաքված մարդիկ ցույց են տվել Արթուր Այվազյանին: Հայկը իրավապահներին ասել է, որ անձամբ մոտեցել է Արթուր Այվազյանին եւ խնդրել է դրոշը հետ վերադարձնել: Սակայն Այվազյանն ագրեսիվ կերպով ասել է, թե ինչու են դրոշը քարոզչության համար օգտագործում, այն ինքը տարել, դրել է ընկերոջ գերեզմանին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Ենոքյան