Վերաքննիչ քրեական դատարանը քննել է Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերանայման հայցը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը:
Պաշտպանի խոսքով՝ որոշումը կհրապարակի վաղն առավոտյան:
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին։ Մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին կալանավորելու որոշում էր կայացրել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: