ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է փաստաբանի` կալանքի վերաբերյալ բողոքը: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը։
Սամվել Բաբայանը որոշման հրապարակմանը ներկա չի եղել։
Հիշեցնենք` երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները:
Պարզվում է` քննչական մարմնի աշխատակիցները, չնայած գործադրվող ջանքերին, այնուամենայնիվ, չեն կարողացել գործող անձանց եւ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի խողովակի հետ կապ գտնել: Դրա համար նշանակվել է փորձաքննություն, որպեսզի պարզեն` գոնե մատնահետքեր կա՞ն «Իգլայի» վրա: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն այս գործով նշանակել է մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունն արդեն ներկայացվել է կալանավորված անձանց: