
Երեկ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` Ելիսեյան դաշտերում, ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել՝ երկրի նախագահական ընտրություններից 3 օր առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարձակման արդյունքում մեկ ոստիկան է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Որոշ տեղեկությունների համաձայն՝ տուժած իրավապահներից մեկը ևս զոհվել է:
Հարձակում գործած անձանցից մեկը սպանվել է ուժայինի պատասխան կրակից, երկրորդին հաջողվել է թաքնվել, նրան հետախուզում են: Հրաձգության վայրը շրջափակվել է, ոստիկանությունը հետախուզում է հարձակում գործած անձանցից մեկի բնակարանում:
Հաղորդվում է նաև, որ հարձակման պատասխանատվությունն արդեն իսկ ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: