Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը: Ըստ այդմ` հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 500-ից ավելի քաղաքացի:
ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիծ ստացվել է 200-ից ավելի հաղորդում ազատությունից զրկելու 335 դեպքի վերաբերյալ: Բողոքներից 179-ը վերաբերում է փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին խոչընդոտելու վերաբերյալ:
ՄԻՊ-ն արձանագրել է խախտումներ հիմնականում ապօրինի բերման ենթարկելու դեպքերի վերաբերյալ. «Հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունից անմիջապես հետո քաղաքացիները նախաձեռնեցին հավաքներ: Ոստիկանությունը հենց առաջին օրվանից սկսեց խախտումներ թույլ տալ՝ քաղաքացիներին առանց որեւէ պարզաբանման եւ բացատրության բերման ենթարկելով»:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: