Սանկտ Պետերբուրգում մահացել է ահաբեկչության ժամանակ տուժածներից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում հիվանդանոցում մահացել է ապրիլի 3-ին մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ տուժածներից մեկը, փոխանցում է Gazeta-ն:

Այս մասին հայտնել է քաղաքի փոխնահանգապետ Աննա Միտյանինան:

«Ապրիլի 21-ին Ջանելիձեի անվան ԳՀԻ-ում Մոսկվայի ժամանակով ժամը 06.05-ին, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, մահացել է ահաբեկչության ժամանակ ծնված 1960թ. ծնված կինը»,-թվիթերում գրել է փոխնահանգապետը:

Կնոջ մահվանից հետո ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում է նաև մահապարտ ահաբեկիչ Աքբարժոն Ջալիլովը:




Լրահոս