Լարված իրավիճակ Կառավարության շենքի առջև. «Առինջ» մոլ, «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կետերի աշխատակիցները վերջնաժամկետ ներկայացրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին կառավարության շենքի դիմաց լարված իրավիճակ է: Բողոքի ակցիա են անցկացնում «Առինջ» մոլ, «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կետերի աշխատակիցները` վստահեցնելով, որ հարկային տեսուչներն ահաբեկում են իրենց: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Քիչ առաջ կառավարության դիմում-բողոքների և նամակների բաժնի պետ Ալիկ Ղազարյանը ակցիայի մասնակիցներին ուղղորդեց գնալ Պետական եկամուտների կոմիտե և իրենց պահանջն այնտեղ ներկայացնել:

Քիչ առաջ քայլերթ մեկնարկեց:

Մինչդեռ ՊԵԿ-ից քիչ առաջ պարզաբանեցին, որ կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն և բխում են այն տրամաբանությունից, որի մասին նախապես կոմիտեն հայտարարել էր՝ քննարկելով նաև հասարական կառույցների հետ:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնում «Առինջ» մոլում և ևս մի քանի խոշոր առևտրի կետերում՝ նպատակ ունենալով այնտեղ չգրանցված աշխատողներ գտնել: Ստուգումները տնտեսվարողների դժգոհությունն է առաջացրել: Նրանք նշել են, որ իրենց գործունեությունը հիմնականում ու մեծամասամբ իրականացնում են ընտանիքի անդամների միջոցով, իրենց մոտ աշխատում են ընտանիքի անդամները:




Լրահոս