ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. «Մի′ ճպցրա». կառավարության շենքի առջև իրավիճակն ավելի է լարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի առջև իրավիճակն ավելի է լարվում:

Ինչպես հայտնել ենք, բողոքի ակցիա են անցկացնում «Առինջ» մոլ, «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կետերի աշխատակիցները` վստահեցնելով, որ հարկային տեսուչներն ահաբեկում են իրենց:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ աշխատակիցները հանդիպում են պահանջում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, սակայն կառավարության աշխատակիցներից մեկը փոխանցել է, որ ակցիայի մասնակիցներից միայն մի քանի հոգի կարող են ներս մտնել, իսկ հանդիպումը կայանելու է վարչապետ օգնականի, հարկային գծով պատասխանատուի հետ: Այս որոշմանը դեմ են ակցիայի մասնակիցները: Նրանք վանկարկում են` վարչապետ:

Բողոքավորները չեն առարկել, որպեսզի հանդիպում-քննարկմանը ներկա գտնվեն նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչը, սակայն, գործադիրում մերժվել է:




Լրահոս