Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:
Հանձնաժողովին հանձնարարվել է` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: