ՖՈՏՈ. Ինչպես է գազավորված ըմպելիքն իրականում ազդում ատամների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու օրգանիզմի վրա գազավորված ըմպելիքների վտանգի մասին շատ է խոսվում:

Սակայն ինչպես է այն ազդում ատամների վրա.

Ուշադրություն դարձրեք բաղադրությանը. 

– Ցանկացած գազավորված ըմպելիքի մեջ ածխածնի օքսիդ է պարունակվում, որն ինքնին անվնաս է: Սակայն գազի մեծ կոնցենտրացիան հանգեցնում է ատամների էմալի խախտմանը, ինչը հանգեցնում է տաքի և սառի հանդեպ զգայունությանը, կարիեսի և նույնիսկ ատամների քայքայմանը:

– Գազավորված ըմպելիքների մեջ, լինի դա կոլա կամ սովորական լիմոնադ,թթվային-քաղցր հիմք, որն իր մեջ պարունակում է շաքար (կամ դրա փոխարինիչ) և թթու (օրինակ, կիտրոնի): Երկու բաղադրիչները վնաս են հասցնում ատամներին՝ քայքայելով էմալն ու նպաստելով կարիեսի առաջացմանը:

Ի՞նչ անել.

– Փոխարինեք ըմպելիքները: Սառնարանում պահեք ըմպելիքներն, որոնք քիչ շաքար և թթու են պարունակում. ջուր, կաթ և  100%-անոց մրգի հյութ:

– Ոչ ալկոհոլային ըմպելիք օգտագործելուց հետո բերանը ողողեք ջրով, որպեսզի ըմպելիքի մնացորդները մաքրվեն:

– Ֆտոր պարունակող ատամի մածուկներ օգտագործեք:

– Գազավորված ըմպելիքները խմեք ձողիկով:

– Խմեք դրանք միայն ուտելիքի հետ միասին:

– Երբեք մի խմեք դրանք սոված փորին:




Լրահոս