«Ծառուկյան Գագիկը էդ տղեն չի, որ «բազարի» գնա»:Գոհարիկ Ենոքյան «Ժամանակ»Փաստորեն, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին հրավիրում էր «բազարի», սակայն վերջինս հրաժարվել է: Թեպետ սկզբում լավ էլ ուզում էր գնալ «բազարի», սակայն տեսնելով, որ Ռոբերտ Քոչարյանը խուսանավում է եւ միայն իր վրա է թողնում «բազարը», ԲՀԿ-ի առաջնորդը նախընտրեց ենթարկվել Սերժ Սարգսյանին: Եւ այսքանից հետո, իհարկե, Ծառուկյան Գագիկը չէր կարող «բազարի» գնալ: Ինչ էլ որ մնացած լինի նրա հոգում, նա կարող է արտահայտել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, քանի որ մինչ այդ ՀՀԿ-ԲՀԿ «բազարը» փակված է Ս. Սարգսյանի հրահանգով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ