
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ ArmLur.am-ը, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, զրուցել է մայրաքաղաքում առկա խնդիրների մասին, որոնք, ըստ նրա, պետք է տեղ գտնեն ուժերի ծրագրերում և առաջնահերթ լուծում ստանան:
Նրա խոսքով` Երևանը կարող էր լինել լավ օրինակ Հայաստանի զարգացման համար, եթե Երևանում ընտրությունները լինեին քաղաքական, ինչպես որ գրված է օրենքում: «Ցավոք, Երևանի ընտրությունները քաղաքական չեն եղել, այստեղ էլ ցավոք չի լինելու, և երևանցիները կրկին հիասթափություն կունենան: Ինձ դուր չէր գալիս, որ առաջին ընտրության ժամանակ իշխանական թեկնածուն բացի աղբահանությունից ուրիշ խնդիր չէր բարձրաձայնում», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան