
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Գործակալության տեղեկացմամբ՝ Լավրովի, Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում:
Ավելի վաղ հավանական հանդիպման մասին խոսել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն այս տեղեկությունը չի հաստատել: