
Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանը Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին մեզ հայտնեցին Ստեփանակերտի հոսպիտալից:
Այնտեղից մեզ փոխանցեցին, որ Թաթուլ Հարությունյանի վիճակը դեռևս գնահատվում է ծանր: Հիշեցնենք, որ նա վիրավորումը ստացել էր ապրիլի 17-ին: