Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իտալահայ գործարար, Միլանում Սփյուռքի նախարարի խորհրդական Սարո Խուդավերդիին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ գործարարի ջանքերը՝ Հայաստանում ներդրումային խոշոր ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Երկարատև բանակցություններից հետո նրան հաջողվել է համաձայնություն ձեռք բերել խոշոր միջազգային կառույցի հետ՝ Հայաստանում ևս մասնաճյուղ բացելու վերաբերյալ: Խոսքը առևտրի կազմակերպմամբ զբաղվող ”Future world trade LLC” կազմակերպության մասին է, որը մասնաճյուղեր ունի Իրանում, Թուրքիայում, Մալազիայում, Մեծ Բրիտանիայում: Հայաստանում կազմակերպությունը ցանցի միջոցով տարեկան 200 միլիոն դոլարի առևտրական գործարքներ կիրականացնի:
Սարո Խուդավերդին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և քաջալերանքի համար: Նա մանրամասն ներկայացրեց կազմակերպության հետ համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, նշեց, որ նոր ծրագիրը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին: