![](https://armlur.am/wp-content/uploads/2017/04/18009178_10211318945842678_1638712012_n.jpg)
«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է Երևանում առկա խնդիրների մասին: Վերջինս մեզ հետ զրույցում առանձնացրեց մի քանի ոլորտներ, որտեղ ամենամեծ խնդիրներն են առկա:
«Մենք ունենք մանկապարտեզների խնդիր, մենք ունենք կոռուպցիա: Մենք ունենք մեծ խնդիր բնապահպանության հետ կապված», – նշեց նա:
Պետրոսյանի խոսքով, վերջին տարիներին դրական գործընթացներ տեղի չեն ունեցել: «Երկարաժամկետ մենք դրական փոփոխություններ չենք տեսնում: Փոփոխությունների մեծ մասը կապ չունի քաղաքապետարանի աշխատանքի հետ», – հավելեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան