ՀՔԾ-ն ճի՞շտ որոշում կայացրեց. Արման Թաթոյանը՝ ՍԱՍ-ի ձայնագրությունների մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունում տեղի ունեցած հայտնի նախընտրական ժողովի ձայնագրության առթիվ քրեական գործը ՀՔԾ-ն հարուցել էր ոչ թե աշխատակիցներին սպառնալու, նվաստացնելու եւ այդպես ՀՀԿ օգտին ձայներ բերել ստիպելու համար, այլ ընտրողներին դրամ եւ այլ առավելություններ խոստանալու հատկանիշներով:

Երեկ ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` արդյո՞ք ՀՔԾ այս որոշումը ճիշտ է` հաշվի առնելով, որ տվյալ դեպքում գործ ունենք մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ: «Ես հայտարություն տարածել եմ, որ ձայնագրության մեջ կան սպառնալիքի դեպքեր, ինչը անթույլատրելի է: Բայց մասնավորի հետ կապված չունեք լիազորություն»,- ասաց նա:

Ի դեպ, երեկ ՄԻՊ ասուլիսն ուղեկցվեց միջադեպով. քաղաքացիական երկու ակտիվիստ, մոտենալով պաշտպանի սեղանին, փակցրին թուղթ` «ՀՀԿ-ի իրավունքների պաշտպան» գրությամբ: Նման գրություն նրանք երեկ փակցրել էին նաեւ ՄԻՊ շենքի ցուցատախտակին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս