Սուրիկ-2. իշխանությունները դժգոհ են Սյունիքի նոր մարզպետից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան իշխանությունները դժգոհ են Սյունիքի նոր մարզպետից, չնայած նա ընտրություններում բավականին ձայներ է բերել ՀՀԿ-ին: Միմյանց հետ նեղ շփումներում նրա մասին խոսելիս ասում են․ «Սուրիկ-2, Սուրիկը գոնե գիտեր ինչն ինչից հետո է»: Որպես դժգոհությունների պատճառ, բերում են այն, որ մարզի կառավարման գործում նա բազմաթիվ կոպիտ բացթողումներ է թույլ տվել: Ու հիմա չեն կողմնորոշվում ինչպես վարվել նրա հետ, իսկ ելքը կարող էր լինել նրան պառլամենտ տանելը, ինչը չեն ուզում, մանավանդ՝ խորհրդարանական մանդատների շուրջ ստեղծված լարվածության պայմաններում:

Ի դեպ, ինքը եւս չի ուզում խորհրդարան մտնել, ուզում է լինել մարզպետ: Սակայն իշխանությունները նրան մարզպետի պաշտոնում նույնպես չեն ցանկանում թողնել: Սրի-ջրի արանքում գտնվող մարզպետն այս օրերին, ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, ընկճախտի մեջ է եւ սպասում է, թե ինչ որոշում կկայացնի վերին ատյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս