Դաշնակցությունը ևս մեկ նախարարություն է ուզում. մանրամասներ բանակցություններից. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Դաշնակցություն կուսակցությունը իշխանությունների հետ քննարկում է ապագա կառավարությունում եւս մեկ նախարարություն ձեռք բերելու հարցը: Գործող կառավարությունում ՀՅԴ-ն ունի երեք նախարար:

Հիշեցնենք՝ Դաշնակցությանն էին տրված տարածքային կառավարման, կրթության եւ գիտության ու բնապահպանության նախարարությունները: Բայց քանի որ ապրիլի 2-ի ընտրություններին ՀՅԴ-ն նախկինից մի փոքր շատ՝ 7 տոկոս ձայն է ստացել, ցանկանում է եւս մեկ նախարարի պորտֆել իր օգտին ավելացնել:

ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի կամ առողջապահության նախարարություններից որեւէ մեկը, դրանք բավական լայն ընդգրկում ունեն եւ ամենաշատ ֆինանսներ ստացող ու ծախսող գերատեսչություններն են:
Ի դեպ, սոցիալական, առողջապահության եւ կրթությանն ուղղված գումարներն իրենց մեծությամբ ՀՀ բյուջեի առաջին շարքերում են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս