Գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը GRENKE Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության մատնեց Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
Սա հայ շախմատիստի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր, ինչը թույլ տվեց մրցաշարում ժամանակից շուտ զբաղեցնել առաջին հորիզոնականը:
Վեցերորդ տուրի արդյունքները. Արոնյան-Հոու Յիֆան` 1:0, Նայդիչ-Կարլսեն, Բլյուբաում-Կարուանա, Վաշյե-Լագրավ-Մայեր` ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը վեցերորդ տուրից հետո. 1. Արոնյան` 5 միավոր,
2-3. Կարուանա, Կարլսեն` 3.5-ական,
4-6. Հոու Յիֆան, Վաշյե-Լագրավ, Նայդիչ` 3-ական,
7-8. Մայեր, Բլյուբաում` 1.5-ական միավոր:
Եզրափակիչ` 7-րդ տուրում Արոնյանը կխաղա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի