ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգը ևս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 45-րդ նահանգը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Հայոց ցեղասպանության և Հրեաների ողջակիզման վայրագություններն աննկարագրելի են, սակայն բոլորիս համար կարեւոր է հիշել՝ պատմությունը երբեք չպետք է կրկնվի», – նշված է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդի նամակում, որն ուղղված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Նահանգապետը նշում է, որ «Հայոց ցեղասպանության ժամանակացույցը» 1915-ից մինչեւ 2016 թվականը, չափազանց տպավորիչ է:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր կողմից շնորհակալություն է հայտնել նահանգապետին:




Լրահոս