
Ապրիլի 21-ին իտալական Տոլֆա քաղաքի Խորհուրդը փաստաթուղթ է ընդունել, որով ճանաչում է Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստը:
Քաղաքային խորհրդի նիստի ավարտից հետո քաղաքի կենտրոնական այգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար է տեղադրվել՝ պատրաստված տեղի հայկական համայնքի ներկայացուցիչ Արմեն Սինանյանի կողմից:
2017թ. ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: