
Աֆղանստանում ռազմաբազայի վրա «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 140-ի, փոխանցում է Reuters-ը:
Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ զոհերի թվիչ աճը կապված է ծանր վիրավորումների հետ:
Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մազարի-Շարիֆ քաղաքում գտնվող ռազմաբազայում «Թալիբան» շարժման մահապարտ ահաբեկչի հարձակման արդյունքում 50 մարդ է զոհվել: