Հյուսիսային Կորեան սպառնում է գրավել ողջ Կորեան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԺԴՀ-ն ռազմական գործողություններ կիրականացնի Հյուսիսի և Հարավի միացման համար՝ ի պատասխան Միցյալ Նահանգների սադրանքների: Նման նախազգուշացումով հանդես է եկել «Նոդոն սինմուն» երկրի կենտրոնական թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ի կողմից նույնիսկ աննշան սադրանքներին ի պատասխան ԿԺԴՀ-ի ժողովուրդն ու բանակը առանց երկմտանքի մեծ պատերազմ կսկսի հայրենիքի միավորման համար»,-ընդգծում է թերթը՝ արտահայտելով Կորեայի իշխող Աշխատավոր կուսակցության ղեկավարության կարծիքը:

Թերթը քննադատում է Վաշինգտոնի «խելահեղ քաղաքականությունը», որը չի մտածում նման գործողությունների «ողբերգական հետևանքների» մասին:

Նման իրավիճակում, ինչպես նշում է թերթը, ԿԺԴՀ-ի պատասխանը կդառնա կանխարգելիչ հարվածը:




Լրահոս