Ամերիկացի հայտնի դերասանուհի, երգչուհի, պարուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» («The Promise») հոլիվուդյան կինոնկարին:
«Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդու իրավունքների մասին, օգնենք փախստականներին և երեխաներին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ և ես քվեարկում եմ #KeepThePromise-ի համար (խոստումը պահելու համար), որպեսզի երբեք չմոռանանք»,-թվիթերի իր էջում հրապարակած տեսագրություն ասել է Լոպեսը:
People in the ? are in need of our help. I am joining @esrailian & @thepromisefilm 2 #KeepThePromise 2 never forget. pic.twitter.com/d3M69PtfRF
— Jennifer Lopez (@JLo) April 21, 2017
Քըրք Քըրքորյանի միջոցներով ստեղծված «Խոստումը» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին հոլիվուդյան կինոնկարն է: Ռեժիսորը օսկարակիր Թերրի Ջորջն է, գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկն ու Շառլոտա լե Բոնը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլի 21-ին Լոս Անջելեսում, Հայաստանում մեծ էկրաններին կհայտնվի ապրիլի 27-ին: