ArmLur.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Երևանի Կենտրոն համայնքի Երվանդ Քոչար 7 շենքի բնակիչներից: Բնակիչները բողոքում են, որ շենքին կից կանաչ գազոնի վրա կառուցվել է և շարունակվում է կառուցվել «Սատուրն» սննդի օբյեկտն` առանց բնակիչների համաձայնության:
Ըստ բնակիչների՝ սննդի օբյեկտից դուրս եկող ծուխն ամբողջությամբ լցվում է նրանց բնակարանները : Բացի այդ, նրանք նշեցին, որ հատվելու են շենքի բակում գտնվող ծառերը:
Նշենք, որ կառույցի տերը` Ռուբեն անունով, անհայտ է բնակիչներին: Ըստ քաղաքացիների` վերջինիս հետևում կանգանծ են բարձրաստիճան պաշտոնյաներ: Վրդովված բնակիչները ստորագրահավաք են անցկացրել և պատրաստվում են դիմել Մարդու իրավունքերի պաշտպանին` իրենց իրավունքները ոտնահարելու համար:
Ստեղծված խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ոմն Արտյոմի հետ, ով ներկայացավ «Սատուրն» ռեստորանի տնօրենի ընկերը: Վերջինս մեզ ներկայացրեց փաստաթղթեր Տարոն Մարգարյանի համաձայնությամբ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան