ՖՈՏՈ. Ինչպես անել, որպեսզի ինտերնետն ավելի արագ աշխատի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն օր օգտվում ենք ինտերնետից տանը և աշխատավայրում, և, հավանաբար, մեզանից շատերը կցանկանային, որ ֆայլերն ու էջերն ավելի արագ բացվեին:

Բացի ակնհայտ միջոցներից, կան նաև այլ հնարքներ, որոնք օգնում են բարելավել ինտերնետի միացման որակը:

Ինչպես անել, որպեսզի հեռախոսի ինտերնետն ավելի արագ աշխատի

– Մաքրեք հեռախոսի քեշը

Երբ քեշ-հիշողությունը լցվում է, դանդաղում է հեռախոսի աշխատանքը, և դրանից տուժում է նաև ինտերնետի արագությունը:

– Ջնջեք բոլոր ոչ պիտանի հավելվածները

Շատ հավելվածներ, որոնք դուք գրեթե չեք օգտագործում, էապես դանդաղեցնում են ինտերնետի արագությունը:

– Միացրեք դիտարկիչում կարդալու ռեժիմը

Եթե տեքստային ինֆորմացիա եք փնտրում, ապա դիտարկիչում միացրեք տեքստային ռեժիմն ու անջատեք լուսանկարների ռեժիմը: Այդպես էջերն ավելի արագ կբացվեն:

– Փոխեք դիտարկիչը

Բջջայինի դիտարկիչը ևս կարող է ազդել ինտերնետի արագության վրա:

– Ստուգեք բջջային ցանցի կարգավորումները

Դրա համար գտեք բջջային ցանցի կարգավորումները: Տարբեր սարքերի մեջ դրանց հստակ անվանումը տարբեր է: Միայն պետք է համոզվեք, որ հեռախոսը միացված է ցանցին:

Ինչպես անել, որպեսզի համակարգչի ինտերնետն ավելի արագ աշխատի

Միացման ցածր արագությունը կարող է Wi-Fi-ռոուտերի թույլ ազդանշանը լինել: Դա ուղղելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է իրար մոտ դնել համակարգիչն ու ռոուտերը: Ռոուտերի համար լավագույն վայրը տան կենտրոնն է, պատը կամ բարձր դարակի վրա:

– Օպտիմալացրեք քեշը

Դիտարկիչները պահպանում են կայքերի տվյալները: Եթե քեշը լցված է, այն նվազեցնում է  դիտարկիչի արդյունավետությունը:

– Անջատեք կողմնակի ծրագրերը, որոնք այդ պահին անհրաժեշտ չեն

Արագությունը նվազում է նաև կողմնակի ծրագրերի աշխատանքի ժամանակ, հատկապես երբ դրանք թարմացվում են:

– Արգելափակեք կայքերում գովազդները

Գովազդների արգելափակումը հնարավորություն է թաքցնել ոչ ցանկալի գովազդային հղումներն ու բաններները:

– Ստուգեք, որպեսզի գաղտնաբառ դրված լինի Wi-Fi-ի վրա




Լրահոս