
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Մրցման վերջին օրը նույնպես հայ սամբիստները կանգնեցին պատվո հարթակին, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Երիտասարդների մրցաշարում 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ 57 կգ Էրիկ Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Սամբոյի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, իսկ երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:
Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով նվաճեցին 14 մեդալ:
Լուսանկարը` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի