
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ապրիլի 13-ի որոշմամբ նրա խորհրդական Արթուր Վանեսյանը ազատվել է աշխատանքից: Մեզ հայտնի դարձավ, որ խորհրդականը աշխատանքից ազատվել է իր սեփական դիմումի համաձայն:
Ի դեպ, այժմ մարզպետն ունի ընդամենը մեկ խորհրդական, երկու օգնական եւ չորս տեղակալ: Հուսանք՝ մարզպետը շռայլություն իրեն թույլ չի տա, եւ խորհրդականի երկրորդ հաստիք չի ավելացնի: Չէ՞ որ վարչապետը հորդորել է խնայողութունների ռեժիմին անցնել: