
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տեսադաշտում են հայտնվել ոչ միայն ձեռնարկություններն ու գործարանները, այլեւ բժշկական կենտրոնները: Այս անգամ ՊԵԿ-ի թիրախում է հայտնվել Գյումրու բժշկական կենտրոնը: Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊԵԿ-ը այս տարվա մարտի 27-ին որոշում է կայացրել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումար գանձելու մասին:
Նշենք, որ բժշկական կենտրոնի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորությունը կազմում է 11 մլն 880 հազար դրամ: Այն առաջացել է 2017 թվականի հունվար ամսվա հաշվարկից եւ ժամանակին չվճարված հարկի գումարի նկատմամբ հաշվարկված տույժերից:
ԲԿ-ից հայտնեցին, որ պարտքի մեծ մասն արդեն մարված է: