
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 22-ին ընդունեց Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսեի պետական համալսարանի նախագահ Մարի Փափազյանին։
Ողջունելով հյուրին` նախարարը ներկայացրեց բարձր տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող կրթական ծրագրերը, մասնավորապես, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները։
Քննարկվեցին երկկողմ համագործակցության հեռանկարները, որոնք առնչվում էին ԵՊՀ, Պոլիտեխնիկական, Հայ-ամերիկյան և Սլավոնական համալսարանների և Սան Խոսե պետհամալսարանի միջև համատեղ գործակցության, այդ թվում՝ ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը։
Կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումները հետագա համագործակցության և համատեղ հուշագիր ստորագրելու շուրջ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն