Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է ուղիներ գտնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը հեշտացնելու հարցում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Բարձրացվել է վիզային թեման: Եվ մենք ևս մեկ անգամ հաստատել ենք ռուսական կողմի պատրաստակամությունը վիզային ռեժիմի հեշտացման հարցում»,-ասել է Մեշկովը:
Նա նշել է, որ փաստացի վերջնական փուլում են գտնվում վիզային հարցերով խորհրդատվությունները:
Մոսկվան վիզային ռեժիմ էր սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար ՝ 2015թ. նոյեմբերին երկու երկրների միջև հարաբերությունների սրացման ֆոնին: Որոշումն ուժի մեջ էր մտել 2016թ. հունվարի 1-ին: Պատասխան վիզային սահմանափակումներ Թուրքիան չէր մտցրել: 2016թ. մարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև առանց վիզային ռեժիմի հարցը որոշելու անհրաժեշտության մասին: