Ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակրի գլխավորած խումբը կմտնի Ճապոնական ծով: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, Ավստրալիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:
«Մենք ակնկալում ենք, որ նավերը կլինեն Ճապոնական ծովում արդեն մի քանի օրից, մինչև այս ամսվա վերջ»,-ասել է Փենսը:
«ԿԺԴՀ-ն թող չկասկածի, որ ԱՄՆ-ն ունի ռեսուրսներ, մարդիկ և տարածաշրջանում ներկայություն, որպեսզի հետևի իր շահերին և ապահովի իր և իր դաշնակիցների անվտանգությունը»,-նշել է ԱՄՆ փոխնախագահը:
Հաղորդվում է, որ այժմ ավիակիրը Սինգապուրից շարժվում է դեպի Ճապոնական ծով: Ամերիկյան ռազմածովային ուժերի ներկայացուցիչների խոսքով՝ այդ մանևրերի նպատակը ԿԺԴՀ-ի ափերի մոտ ԱՄՆ-ի ուժի ցուցադրումն է: