
Երեւանում ավարտվեց հանդբոլի Մ 17 տարեկան պատանիների Հայաստանի առաջնությունը:
Առաջնության հաղթող դարձավ «Շենգավիթը», երկրորդ տեղը զբաղեցրեց Արցախի թիմը, երրորդը` Ալավերդու «Օլեգ Գորբունովի» անվան ակումբը: Առաջնությանը մասնակցեց 8 թիմ:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Էդուարդ Օհանյանն ուրախությամբ նշեց, որ նախորդ տարվա թիմերը պահպանվել են: Նա բավարար գնահատեց առաջնության մակարդակը:
Լուսանկարը` Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայ