ՖՈՏՈ. Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալված կա. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ  այսօր Գյումրիում զինվորական համազգեստով տղամարդու դի է հայտնաբերվել` սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներով:

Պարզվել է, որ  մահացածը 1996 թ. ծնված Դմիտրի Սերգեի Յալպայևն է: Նախնական տեղեկություններով, նա 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է: Դեպիք վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: Հավելենք, որ զինծառայողը Կրասնոդարից էր:

ՀՀ Գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։




Լրահոս