Հրայր Թովմասյանը կգործուղվի՞ գործադիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրություններից հետո ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն է:

Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Թովմասյանից, վերջինս հարցը լսելուն պես շփոթված պատասխանեց. «Ես ինչ իմանամ, չեմ կարող ասել»: Եւ քանի որ չէր բացառվում նաեւ, որ Թովմասյանը գուցե կրկին գործուղվի գործադիր եւ զբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը, ուստի նախկին նախարարից հետաքրքրվեցինք, թե որքանով է դա հնարավոր. «Ո՛չ, երբեք»,- այսպիսի կտրուկ պատասխան տվեց Թովմասյանը եւ հրաժարվեց ըստ էության մեկնաբանել իր այդպիսի կտրուկ եւ վճռական պատասխանը:

Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնին եղել է 2010 թվականի դեկտեմբերից մինչեւ 2014 թվականի ապրիլը: Ինչեւէ, ըստ երեւույթին Հրայր Թովմասյանը վատ հիշողություններ ունի կապված այդ գերատեսչության հետ, եւ կրկին այնտեղ գործուղվելը վատ երազ է հիշեցնում նախկին նախարարին:




Լրահոս