
Ապրիլի 22-ին Ռիգայում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը (144 մասնակից, 11 տուր):
Եզրափակիչ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Հունգարիայի ներկայացուցիչ Տանգ Տրանգ Հոանգի հետ եւ 7.5 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Մարիա Գեւորգյանը հաղթանակ տարավ, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվեց: Մկրտչյան` 6.5 միավոր (46-րդ տեղ), Գեւորգյան` 5.5 միավոր (75-րդ), Գալոյան` 5 միավոր (97-րդ):
Առաջնության արդյունքներով Էլինա Դանիելյանն աշխարհի անհատական առաջնության ուղեգիր նվաճեց:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի