«Так Просто!»ճն ներկայացնում է հետաքրքիր տարբերակներ, թե ինչպես կարելի է փոփոխել հագուստի չափսերը և սիրելի իրն ավելի հետաքրքիր դարձնել…
Իրը լայն է, սակայն թևերի հատվածը նեղում է ձեզ, ապա այսպիսի կտորների օգնությամբ կարող եք լայնացնել այն:
Եթե այն փոքր է կողքերից, ապա կարող եք այսպիսի լուծում մտածել:
Իսկ այսպիսի լուծումները ոչ միայն կլայնացնեն հագուստը, այլև ավելի կգեղեցկացնեն:
Այս մեթոդը ևս օգտակար է
Տաբատների հետ ևս կարելի է նույն կերպ վարվել: Այլ կտոր օգտագործեք ողջ երկարությամբ:
Ինչպես երկարացնել հագուստը
Սա թերևս ամենատարածված մեթոդներից մեկն է: Զգեստի ներքևի հատվածում այլ կտոր ավելացրեք և արդյունքը հետաքրքիր կլինի:
Սա էլ նորաձևության թրենդներից է
Տաբատների հարցում ևս հնարավորություն կա երկարացնել դրանք: Սպորտային և դասական ջինսերը հեշտությամբ կարող եք ավելի գեղեցկացնել:
Իսկ վերնազգեստի հարցում տարբերակները բազմաթիվ են. մի փոքր երևակայություն է պետք
Ինչպես տեսնում եք, փոքրացած կամ կարճացած իրը պետք չէ դեն նետել. հետաքրքիր լուծումների դեպքում այն նորովի կարող եք կրել: