ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սերժն էլ գա, էս թաղը չի կարա փակի». միջադեպ «Ելք»-ի քարոզարշավի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջափնյակ վարչակամ շրջանում «Ելք» դաշինքի անդամների  քարոզարշավի ընթացքում միջադեպէ տեղի ունեցել: Մասնավորապես, բակերից մեկում   քարոզչություն իրականացնելու  ժամանակ մի քաղաքացի մեքենան կայանելով սկսել է ազդանշան տալ, ապա հայտարարել է, թե իրեն խանգարում են և չի կարողանում անցնել:

Քաղաքապետի  թեկնածու Նիկոլ Փաշինյանը հորդորել է ճանապարհ տալ մեքենային, սակայն վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել գոռգոռալ, ապա քաշքշուք  է սկսվել: Նիկոլ Փաշինյանը հաղորդում է տվել ոստիկանություն։

Այս  առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հայտնում է. «Այսօրվա քարոզարշավին, հընթացս մեզ «միացավ» ինչ-որ մեքենա, որը կողքի բակերից, ավտոտնակների ետեւից՝ այնպես որ չերևա, բարձր շչակներով փորձում էր խանգարել մեր քարոզարշավը: Մեր տղաները նկատել էին, որ դա արծաթագույն «Մերսեդես» է: Մենք ուշադրություն չդարձրինք դրան:

Որոշ ժամանակ անց, ինչ-որ «Մերսեդես» եկավ հասավ մեր քարոզչական խմբին, սկսեց ձայնային ազդանշաններ տալ, գազ տալ և ի վերջո բորբոքվեց, որ «փակել» ենք իրենց քուչեն, այդպիսով՝ կոպտորեն խոչընդոտելով մեր քարոզարշավը:

Արդյունքում, ինչպես կտեսնեք տեսանյութում, ստիպված էի ոստիկանություն հրավիրել: Ու պարզվեց՝ չսխալվեցի: Մեր թիմի ներկայացուցիչների վկայությամբ սույն անձը ընտրություններում եղել է Գալուստ Սահակյանի որդի, ՀՀԿ-ական Արման Սահակյանի վստահված անձը, եւ փաստորեն, դիտավորյալ կերպով փորձում էր միջադեպ հրահրել մեր քարոզարշավին:

Սպասում ենք ոստիկանության արձագանքին: Ի դեպ, մի քանի անգամ 1-02 զանգելով չկարողացա ահազանգ գրանցել ոստիկանությանը, որովհետև ասում էին, որ ԱՎԾ եմ զանգել, ոչ ոստիկանություն»:




Լրահոս