ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Հավանաբար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այնքան զբաղված է ավագանու նախընտրական գործերով, որ չի նկատել, թե ինչ անփույթ վիճակում է գտնվում մայրաքաղաքի «սրտում» տեղադրված օլիմպիական նշանով զարդարանքը։ Ինչ խոսք, ժամանակին սա եղել է գեղեցիկ ու խնամված վայր, իսկ հիմա այն վերածվել է անփույթ մի անկյունի:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ մինչեւ 18 տարեկան օտարերկրացիները կարո՞ղ են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Եթե այո, ապա ո՞ր դեպքերում:

Հայկուհի Հասրաթյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հասրաթյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստան իրենց ծնողների, ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ կամ միայնակ, եթե գալիս են Հայաստան իրենց ծնողների, ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ օտարերկրյա քաղաքացին կարող է մուտք գործել Հայաստան վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթի հիման վրա եւ սահմանային հսկողությունն իրականացնող մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ծառայողական քննության ընթացքում ի՞նչ նպատակով են անցկացվում քննություններ: Եվ խնդրում եմ ասեք՝ ծառայողական քննության կողմերը քննության ընթացքում ինչպիսի՞ միջնորդություններ կարող են ներկայացնել:

Տիգրանուհի Մանուկյան (32 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաեւ պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու եւ դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն վարողը լիազորված է կատարել փաստաթղթերի, առարկաների, աշխատավայրի զննություններ, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Զննություն կատարվում է նաեւ այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին: Զննության արձանագրություն է կազմվում նաեւ այն դեպքերում, երբ կողմերը ներկայացնում են իրենց կողմից նշված փաստարկները հիմնավորող փաստաթղթեր եւ առարկաներ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերը կարող են միջնորդություններ ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու կարգով նախատեսված գործողություններ կատարելու, ինչպես նաեւ քննության նյութերին իրենց դիմումը հիմնավորող գրավոր փաստական տվյալներ կցելու, դրանց ընթացք տալու վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաեւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ պարտականություններ:




Լրահոս