Երևանի ավագանու քարոզչության շրջանակներում ՀՀԿ-ականները՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էին, որտեղ հանդիպեցին բնակիչների հետ:
Իր ելույթում Տարոն Մարգարյանն անդրադարձավ վերջին չորս տարիներին և նշեց, որ երևանցիների բոլոր բարձրացված հարցերը ներառված են ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում: «Մենք վստահ ենք, որ այն թիմը, որն այս տարիների ընթացում աշխատել է նվիրված՝ օր ու գիշեր մեր քաղաքացիների դարդն ու ցավը լսելով, կարող է հաջորդ հինգ տարիներին իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք ներկայացնում ենք»,-ասաց Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով տրանսպորտի խնդրին, նա նշեց, որ իր թիմը տարիների ընթացքում ուսումնասիրել է միջազգային փորձը և կազմել է խնդրի լուծման փաթեթ. «Տրանսպորտի խնդրի լուծման փաթեթը կազմվել է, և ձեր վստահությունից հետո այն կիրականացվի», – հավելեց նա: