
Ապրիլի 23-ին, ժամը 23:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա․Խաչատրյան փողոցի թիվ 31/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1956 թ. ծնված Ռ. Դ.-ի դին: