ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ` մարտի 1-ից հետո իշխանություններն ամեն ինչ արեցին, որ պառակտումը, որը կար հասարակության մեջ, մեղմացվի»:Մկրտիչ Մինասյան «Հրապարակ»Ինչպես երեւում է, ՀՀԿ-ական պատգամավորը խորը թյուրիմացության մեջ է կամ պարզապես ջանում է ինքն իրեն հույս տալ, որ Սերժ Սարգսյանից ավելի լավ նախագահ չկա: Այլապես դժվար է հասկանալ, թե ինչու է Մինասյանն այդպես խոսում: Նա շատ լավ գիտի, որ մարտի 1-ից հետո իշխանություններն ամեն ինչ արեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին հետապնդելու, հարստահարելու, արտագաղթի ճանապարհը ցույց տալու համար: Եւ հենց այդ ամեն ինչի մեջ էր մտնում նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանին «համաներելն» ու արտասահման ուղարկելը: Դա լավագույն քայլն էր հասարակության մեջ պառակտումը վերացնելու համար: Բրավո՛:




Լրահոս