Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, այն հայ ժողովրդի համախմբաման օրն է: Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով պատասխանեց նաև ներքաղաքական մի քանի հարցերի:
Մասնավորապես, անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի ցուցակին, Ծառուկյանը հորդորեց չանհանգստանալ. «Խի՞ եք այդքան անհանգստացած: Իմ թիմն անհանգստացած չէ: Սթրեսի մեջ լրագրողներն են»:
Իսկ հարցին` նախորդ նստաշրջանի պես կրկին բացակայելո՞ւ է նիստերին, Ծառուկյանը զարմացավ. «Բայց ես ե՞րբ եմ բացակայել»:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: